«ԲՀԿ-ն ստեղծվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ: Այսինքն՝ я тебя породил, я тебя и убью»,- այսօր հայտարարել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ մեր տիպի երկրներում անհնար է լինել օլիգարխ և մնալ ընդդիմադիր:
ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ երեկ երեկոյան՝ ժամը 21.20-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Մամոյանին:
Չնայած հայ-թուրքական արձանագրությունները չէին գործում, Հայաստանի համար դրանք հաղթաթուղթ էին միջազգային կազմակերպություններում՝ կարծում է ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը:
Փետրվարի 14-ին ստուգվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն:
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, որ եթե փոքր-ինչ ձևափոխենք, կհնչի այսպես. «Մեկին որ անընդհատ ասես առյուծ, հա՛մ մռնչալ կսովորի, հա՛մ էլ անտառի արքա կզգա իրեն»: Հիմա Ծառուկյանինն է:
Այս օրերին ԲՀԿ-ի «ուղեղները» իշխանափոխության հնարավոր տարբերակներ են մշակում: Պարզվում է, նրանցից շատերն աշխատում են, թերևս, ամենաանհավանական տարբերակի վրա, այն է` նախագահի ինքնակամ հրաժարականի:
Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆիի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...